Մամուլ

Երևանում հղի վարորդը Mazda-ով վթարի է ենթարկվել․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Երեկ, հունիսի 30-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել։ Երևանում հղի վարորդը Mazda-ով վթարից հետո տեղափոխվել է հիվանդանոց։

Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Մ․Ա․-ն իր վարած Mazda մակնիշի 07 QO 033 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ պայմաններում, Օգանովի 64 շենքի բակում բախվել է ցանկապատին և մի քանի մետր կախված վիճակում հայտնվել ճանապարհի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ․Ա․-ն, ով եղել է հղի, ինքնազգացողության վատացման պատճառով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուր՝ shamshyan.com

Կիսվել նյութով