ՄամուլՏեսանյութ

Երևանում հասունանում է խոլերայի օջախ (Տեսանյութ)

Երևանում հասունանում է խոլերայի օջախ (Տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն 2 տարուց ավելի է, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Չուխաջյան փողոցի 15-ից ավելի սեփական տների բնակիչներ հայտնվել են հակասանիտարական իրավիճակւմ։ 2 տարուց ավելի է, բնակիչները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է կամ Երևանի քաղաքապետը կամ վարչական շրջանի ղեկավարը կամ Վեոլիա Ջուրը դարձել այնքան անտարբեր, որ ոչ մի միջոց չեն ձեռնարկում այդ հատվածում հակասանիտարական վիճակը վերացնելու ուղղությամբ։

Երեկ՝ հունիսի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «2 տարուց ավելի է, ինչ էս գարշահոտությունն է տիրում այս հատվածում։

Երբ մեր հարևանությամբ պաշտպանության նախարարության համար կառուցված բարձրահարկ շենքը հանձնեցին շահագործման, շատերս ուրախացանք՝ ասինք՝ ի՜նչ լավ է, մարդիկ տանտեր դարձան, բայց հարամ լինի նման ձև տանտեր դառնալը, եթե Երևանի քաղաքապետարանըմ Աջափնյակի թաղապետարանն ու Վեոլիա Ջուրը ունքը սարքելու փոխարեն աչքը հանեցին։

2 տարուց ավելի է, կոյուղաջրերը երբեմն նաև հեղեղի նման ողողում են ողջ փողոցը, լցվում տներով։ Ում ասես՝ դիմել ենք, գալիս են, ներակ են ստանում ու քոփի-փեյսթ արած նույն բառերը, որոնք արդեն ավելի շատ զառանցանքներ են հիշեցնում՝ «խնդրին ծանոթ ենք, կարճ ժամանակոմ կլուծենք» ու գնում նեբ, ու էդ կարճ ժամանակի լուծման ծայրը մինչև այսօր չի երևում։

ajapnyak tner

Միայն Երևանն ու երևանցիներին չսիրող պաշտոնյաները նման վերաբերմունք կցուցաբերեն. ի՞նչ անենք։ Կաբինետներում բազկաթոռներին նստած, եթե մի օր գոնե սրտացավ վերաբերմունք ցուցաբերեն ու էս խնդիրը լուծեն։ Կառավարությունն ասում է, թե պայքարում ենք կորոնավիրուսի համավարակի դեմ, բա սա ինչո՞վ է տարբերվում կորոնավիրուսից»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խնդրին շատ լավ տեղյակ են թե քաղաքապետարանը, թե թաղապետարանը և թե Վեոլիա Ջուրը։ Վերջինս աշխատանքներ չի կատարում՝ պատճառաբանելով, որ այդ տարածքը իր հսկողությն տակ չէ, ինքը էդտեղ անլիք չունի, և պատասխանատուն քաղաքապետարանն ու թաղապետարանն են։

Վերջիններս էլ նույն մեղադրանքների սլաքն ուղղում են Վեոլիա Ջրին, իսկ դրա հետևանքով մարդիկ են տուժում։ Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, ու հիմա չինովնիկները, իրար հերթ չտալով, եթե այցելեն նշված վայր, կսկսեն ոսկե սարեր խոստանալ բնակիչներին, բայց արդյո՞ք դրանից խնդիրը վերջականապես կլուծվի՞, դեդևս պարզ չէ, քանի որ անգամ Երևանի քաղաքպետարանի կոմունալ բաժնից հայտնել են, թե՝ խնդրին լավ ծանոթ ենք, սակայն միջոցներ չունենք, որ նույնիսկ տեխնիկա ձեռք բերենք աշխատանքներ կատարելու համար։

Այստեղ են ասում՝ «ձեր պարգևավճարները ձեր բկին մնա», ու եթե մի քիչ պարգևավճարներով քիչ լցնեք ձեր թափանները, ապա կկարողանաք տեխնիկան էլ ձեռք բերել ու խնդիրը լուծել, հակառակ դեպքում կստացվի՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա կողմից Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար նշանակված Հայկ Մհրյանն ավելի շատ կդառնան լապշա կախող, քան երևանցու մատից փուշ հանող»։

Իսկ ավելի տարեց կանանցից մի քանիսն էլ ասում էին. «Երևի կեղտաջրերի ակունքում 3 գլխանի հրեշ է նստած, իսկ եթե թասիբ ունենան էդ 3 կառույցների ղեկավարները (նկատի ունենալով Երևանի քաղաքապետ Հ. Մարությանին, Աջափնյակի թաղապետ Հ. Մհրյանին և Վեոլիա Ջրի ղեկավարին), ապա կգլխատեն այդ 3 գլխանի հրեշին և խնդիրը կլուծվի, իսկ եթե ոչ, ապա կարանք մտածենք, թե ովքեր են այդ 3 գլխանի հրեշները։

Քաղաքապետարան մի քանի անգամ գնացել ենք, որպեսզի քաղաքապետին անձամբ հայտնենք մեր խնդրի մասին, բայց ասեկ են՝ քաղաքապետը տեղում չէ։ Դե, մենք էլ մտածեցինք, երևի Ազիզյանի օրն ա ընկել. դուրս է եկել ու չկա»։

Մանրամասները՝ Shamshyan.com-ի տեսանյութում

Կիսվել նյութով