Մամուլ

Երևանում կանացի հագուստով համասեռամոլ տղամարդիկ ներխուժել են ոստիկանություն և վնասել մի քանի ոստիկանի (Տեսանյութ)

Օգոստոսի 14-ին՝ ժամը 4-ն անց 30-ից սկսած, ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր են ստացվել: Մի քաղաքացի հայտնել է, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրել են ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասել է, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշել է, որ «Աստորիա» հյուրանոցի մոտ իր ընկերուհու վրա են հարձակվել: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզել է, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք համասեռամոլներ են և նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն: Այսպես կոչված տուժած կողմը, իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, հավաքվել են ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսել:

Իրավիճակը սրվել է, երբ բարձրաձայն հայհոյանքներից վրդովված՝ դուրս են եկել հարակից տների բնակիչները: Ոստիկանության ծառայողները փորձել են հանդարտեցնել նրանց: Ցավոք, ոստիկանների հանդուրժողականությունը համարժեք չի գնահատվել և առաջին հայացքից կանայք, սակայն իրականում՝ աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները, ներխուժեցին ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանները կարգի են հրավիրել ոստիկանության բաժին ներխուժածներին: Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը՝ դավիթաշենցի, 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյան և երևանցի, 30-ամյա Մարատ Կիրիլյուկ: Այս ամենը, բնականաբար, օրենքի շրջանակում իրավական հետևանքներ է ունեցել:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

https://youtu.be/ypsrwDTsN_s

Կիսվել նյութով