Մամուլ

Երևանում ծառը կոտրվել է և ընկել մեքենայի վրա

Երևանում ծառը կոտրվել է և ընկել մեքենայի վրա։

Հուլիսի 27-ին, ժամը 18:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 34 շենքի բակում ծառը թեքվել և մասամբ ընկել է կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը մասամբ կոտրվել է և ընկել կայանած «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն` մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների ժամանելը:

Կիսվել էջում