Մամուլ

Երևանում գտնվող թռչնաֆաբրիկայում խոշոր հրդեհ է բռնկվել

Երևանում գտնվող թռչնաֆաբրիկայում խոշոր հրդեհ է բռնկվել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի 43 հասցեում գործող թռչնաբուծական ֆաբրիկայում։

Հրդեհի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ փրկարարներ, 4 մարտական հաշվարկ, ինչպես նաև 2 ջրատար։

Այս պահին հրշեջներն ու թռչնաֆաբրիկայի աշխատակիցները պայքարում են կրակի տարածման դեմ։ Ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից։

Կիսվել նյութով