Մամուլ

Երևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ մայիսի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի առաջին հարկի բետոնե ծածկի վրա դի կա։ Հայտնում է shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Համայնքային ոստիկանները ու փրկարարները պարզել են, որ մահացածը նշված թաղամասի բնակիչ 41-ամյա Գեղամ Հ․-ն է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն՝ պարզվում է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը նշված շենքի 9-րդ հարկում էր բնակվում և տանը եղել է մոր հետ և մի պահ դուրս է եկել պատշգամբ ծխելու ու վայրկյաններ անց մայրը ուժեղ հարվածի ձայն է լսել և դուրս է եկել ու հայտնաբերել տղային այդ վիճակում և վաղը տղան պետք է մեկներ Ռուսաստանի Դաշնություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում