Մամուլ

Երևանում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված այգուց գողացել են 11 հատ նստարան

Երևանում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված այգուց գողացել են 11 հատ նստարան

Shamhsyan.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Էրեբունու բաժնում  նյութեր են նախապատրաստվում մարտի 5-ին Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի կողմից  Էրեբունու ոստիկանություն դիմած ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 1-ին էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները շրջայցի ժամանակ պարզել են, որ Ազատամարտիկների փողոցին հատող՝  Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված այգում տեղադրված նստարաններից մի քանիսը գողացել են:

nstaran aygi

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը,  ովքեր պարզել են, որ տականքը կամ տականքները   հերոսների այգուց գողացել են 11 հատ նստարան:

Կիսվել նյութով