Մամուլ

Երևանի 166 դպրոցի աշակերտներին ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել է. ով է նա

Երևանի 166 դպրոցի աշակերտներին ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել է. ով է նա

ArmLur.am-ը գրում է․ Երեկ առավոտյան մտել էին Երևանի 166 դպրոց և աշակերտներին ծեծի ենթարկել: Ոստիկանությունն այս դեպքի առնչությամբ մանրամասներ էր ներկայացրել.

«Մայիսի 11-ին ժամը 12.57-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Երևանի թիվ 166 դպրոցի փոխտնօրենից հաղորդում է ստացվել, որ հարձակվել են դպրոցի վրա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված դպրոցի 8-րդ դասարանի սաներից մեկի հայրը՝ վիճաբանության ժամանակ, հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սաների, որոնք վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորքի քննչական բաժին»

ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ աշակերտ Գ. Մանուկյանի հայը՝ Մ. Մանուկյանն է դպրոց ներխուժել երկու տղամարդու հետ։ Վերջինս այս պահին ձերբակալված է։

Կիսվել էջում