Մամուլ

Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության աշխատակցին պարեկները Porsche մակնիշի ավտոմեքենայով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանություն

Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության աշխատակցին պարեկները Porsche մակնիշի ավտոմեքենայով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանություն

Shamshyan.com-ի տեղեկություներով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Աճառյան փողոցի թիվ 20 հասցեի մոտից, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով, Porsche մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության Ավանի բաժանմունք են տեղափոխել Երևան քաղաքի մի բնակչի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Porsche-ի վարորդը կասկածվում է նշված ավտոմեքենայի սրահում վիճաբանության ժամանակ ուղևորի մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելու մեջ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Porsche-ի վարորդը եղել է 27-ամյա Մուրադ Կարապետյանը, իսկ տուժած քաղաքացին՝ Երևանի բնակիչ 23-ամյա Ա․Վ․-ն։

Մ․ Կարապետյանը ներկայացել է, որ ինքն աշխատում է Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ, իսկ տուժած քաղաքացին հայտնել է, որ ինքը Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի վաճառքի մենեջեր է։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել նյութով