Մամուլ

Երևանի փողոցներից մեկի կիսաքանդ ավտոտնակում նորածին երեխա են գտել

Երևանի փողոցներից մեկի կիսաքանդ ավտոտնակում նորածին երեխա են գտել

Երևանի Արցախի պողոտայի կիսաքանդ մի ավտոտնակում նորածին երեխա են գտել։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ոստիկանությունից։

«Շտապօգնության աշխատակիցներն են գտել։ Դեպքի մասին 15։55–ին հաղորդում ենք ստացել, որ Արցախի պողոտայի 8/4 հասցեում կիսամերկ վիճակում նորածին երեխա է հայտնաբերվել, որին բժիշկները հիվանդանոց են տեղափոխել»,– նշեցին ոստիկանությունից։

Երեխան ողջ է, այժմ բժիշկների հսկողության տակ է։

Ոստիկանությունը համապատասխան նյութերն ուղարկել է քննչական կոմիտե։

Կիսվել էջում