Մամուլ

Երևանի փողոցներից մեկը կկրի Կարպ Խաչվանքյանի անունը

Երևանի փողոցներից մեկը կկրի Կարպ Խաչվանքյանի անունը

Երևանում մի շարք փողոցներ անուններ են ստացել

Երևանի ավագանու այսօրվա նիստում որոշումներ ընդունվեցի, ըստ որոնց` փողոցներ կանվանվեն լեգենդար խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանի, աշխարհահռչակ հայ դիրիժոր Օհան Դուրյանի, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսեյ Հեքիմյանի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի, խորհրդային գրող և Արցախյան պատերազմի մասնակից Լևոն Խեչոյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի, բանաստեղծներ Հրաչյա Թամրազյանի և Սլավիկ Չիլոյանի պատվին:

Երևանի փողոցներից մեկը կկոչվի «Բժիշկների փողոց»։ Քաղաքում կտեղադրվեն նաև հուշատախտակներ՝ ի պատիվ գիտության և տեխնիկայի բնագավառում ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Միշիկ Ղազարյանի, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանի։

Կիսվել էջում