Երևանի ռեստորաններից մեկում ապօրինի զենք-զինամթերք կրող 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հրազեն ապօրինի պահելու և կրելու վերաբերյալ տեղեկությունը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին օգոստոսի 31-ին։
Ժամը 16․30-ին մայրաքաղաքի ռեստորանային համալիրներից մեկում նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին տեղափոխեցին Նոր Նորքի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կարճացված զույգ փողերով ողորկափող հրացան՝ երկու փամփուշտով։
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։
Տեսանյութը՝ ստորև․


