Մամուլ

Երևանի շենքերից մեկում քաղաքացին ընկել է վերելակի հորանը

Երևանի շենքերից մեկում քաղաքացին ընկել է վերելակի հորանը

Փետրվարի 23-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցի շենքերից մեկի վերելակի հորանը քաղաքացի է ընկել:

Պարզվել է, որ շենքի երրորդ հարկում աշխատանքներ իրականցնելիս քաղաքացին ընկել է վերելակի հորանը՝ առաջին հարկում գտնվող խցիկի վրա։

Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Կիսվել էջում