Մամուլ

Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում

Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը տեղեկացնում է, որ սույն թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 19:25-ից մինչև 19:40-ը մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։ 

«Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 19:25-ից մինչև 19:40-ն, մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։

մետրո

Պատճառը հանդիսացել է N21 երթուղու տեխնիկական խափանումը՝ Շենգավիթ- Չարբախ ուղեհատվածում, որի պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ժամը 19:40-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից և երթևեկությունը վերականգնվել է ամբողջ գծով։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»։

Կիսվել էջում