Մամուլ

Երևանի կենտրոնում տղամարդը կրակել է ընկերուհու ոտքին․ մանրամասներ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ կրակոց է հնչել Ռուսթավելու փողոցում: Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելու փողոցից 30-ամյա բնակչուհուն հրազենային վիրավորումով շտապ տեղափոխել են հիվանդանոց:

Կայքին հասած տեղեկությունեերի համաձայն՝ իրավապահները պարզել են, որ երեկ գիշերը՝ ժամը 21:40-ի սահմաններում, Ռուսթավելու փողոցում երկու անձ վիճել են, որի ժամանակ 35-ամյա տղամարդը կրակել է իր ընկերուհու ոտքին:

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին իրավապահները փնտրում են կրակոցներ արձակած անձին: Ըստ նախնական տեղեկությունների՝ զույգերի մեջ անհասկացվածություն է եղել, որից հետո հնչել են կրակոցները», – գրում է լրատվամիջոցը:

Կիսվել էջում