Մամուլ

Երևանի կենտրոնում զրահապատ Lexus LX 570-ը վրաերթի է ենթարկել կարմիր բերետներին ու փորձել է դիմել փախուստի

Երևանի կենտրոնում զրահապատ Lexus LX 570-ը վրաերթի է ենթարկել կարմիր բերետներին ու փորձել է դիմել փախուստի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 21-ին, վրաերթ է  տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:00-ի սահմաններում զրահապատ Lexus LX 570 մակնիշի 70 EE 700 համարանիշի ավտոմեքենան Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է եթարկել 2 հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Մինչև վրաերթը, նշված Lexus-ը Ամիրյան փողոցում բախվել է ՎԱԶ 21015 մակնիշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկվածները մնացել են նշված ավտոմեքենայի տակ, որից հետո Lexus-ը փորձել է ճողոպրել դեպքի վայրից, սակայն «SAS» սուպերմակրկետի դիմաց նրա փախուստը կանխվել է»:

Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Հատուկ նշանակության գումարտակի՝ ժողովրդին հայտնի կարմիր բերետները:

Վրաերթի ենթարկվածները նույնպես կարմիր բերետներ են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ճշտում են 2 ավտոմեքենաների վարորդների և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել էջում