Մամուլ

Երևանը՝ Նենսի Փելոսիի այցին ընդառաջ

Երևանը՝ Նենսի Փելոսիի այցին ընդառաջ

Ֆեյսբուքյան օգտատերերը լուսանկարներ են հրապարակում Երևանից, որտեղ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին ընդառաջ մի շարք հատվածներում տեղադրված են ԱՄՆ դրոշները։

Նշենք, որ Փելոսին այսօր պետք է ժամանի Հայաստան։ Այցի ժամանակացույցի վերաբերյալ դեռևս որևէ տեղեկատվություն չի տրամադրվում։

nensi pelosi dimavorel

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր գալիս է Հայաստան և կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ։

Փելոսին համաշխարհային հանրության ուշադրությունը գրավեց՝ վայրէջք կատարելով Թայվանում՝ չնայած պաշտոնական Պեկինը դեմ էր։ Նա դարձել է ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով վերջին 25 տարվա ընթացքում այցելեց Թայվան:

Bavnews.am-ի տեղեկություններով՝ ԱՄՆ երրորդ պաշտոնյայի այցը տարածաշրջանային չէ, նա Գերմանիայից միանգամից ժամանելու է Հայաստան։

nancy pelosi
Կիսվել նյութով