ՄամուլՏեսանյութ

Երկրները սկսելու են արգելել չպատվաստված քաղաքացիների մուտքը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Երկրները սկսելու են արգելել չպատվաստված քաղաքացիների մուտքը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Շատ կարևոր է, որ մենք դիմակների կրման կանոնները պահպանենք և մեծ ուշադրություն դարձնենք դրան: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ շատ լավ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մեկնելուց առաջ պատվաստվեն: Փաշինյանի խոսքով՝ կարող են արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս:

nikol pashinyan varchapet

«Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս,  մենք բավականին լավ ենք կառավարել և կառավարում կորոնավիրուսի համավարակը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմա նախնական տեղեկություններ կան, բայց մեծ հաշվով գրեթե տեսանելի է, որ մի որևէ պահից երկրները արգելելու են չպատվաստված քաղաքացիների մուտքը իրենց տարածք: «Պատվաստման գործըթնացը չի իրականացվում մեկ ներարկումով, այլ երկու ներարկումով է իրականացվում»,-ասաց նա:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով