ՄամուլՏեսանյութ

Երկրի թիվ մեկ կինոթատրոնում իմ մասին վատ ֆիլմ են ցույց տալիս (Տեսանյութ)

Երկրի թիվ մեկ կինոթատրոնում իմ մասին վատ ֆիլմ են ցույց տալիս (Տեսանյութ)

Ինչ վերաբերում է պրոռուսական և պրոուկրաինական շրջանակների, նրանց կողմից ՀՀ-ում անցկացվող հավաքների հանդեպ լոյալ վերաբերմունքի մասին մեղադրանքներին, ապա, ըստ Փաշինյանի, սա վկայում է այն մասին, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է:

«Հայաստանում լինում են և՛ պրոռուսական, և՛ պրոուկրաինական ցույցեր, և՛ հակակառավարական ցույցեր,- նշեց նա, ապա այս համատեքստում հիշեց,- Մեր գործընկերներից մեկն ինձ ասաց, որ Ձեր երկրում իմ մասին վատ ֆիլմ են ցույց տալիս, և ասելիքն այն էր, թե ինչո՚՞ւ չեք արգելում այդ ֆիլմի ցուցադրությունը»:

Նիկոլ Փաշինյանը պատմեց նաև, որ այդ օրը մինչ օդանավակայան մեկնելն իր աչքով է ընկել իր մասին ֆիլմի աֆիշան (նկատի ունի «Իշխանություն» ֆիլմը, որի դեմ Փաշինյանի 5-6 աջակից փորձել էին ակցիաներ անել):

«Փաստորեն, խիստ հակաիշխանական ֆիլմ է ցուցադրվում Հայաստանի թիվ մեկ կինոթատրոնում: Եվ այնպիսի զուգադիպություն էր. ինձ համար անհարմար վիճակից դուրս գալու համար ասեցի՝ գիտե՞ք իմ մասին ինչ են ցույց տալիս երկրի թիվ մեկ կինոթատրոնում, և չհավատացին ինձ»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում