Աշխարհ

Երկրագնդի վրա նոր վիրուս կհայտնվի, որը սանձելն անհնար կլինի․ ԱՀԿ

Երկրագնդի վրա նոր վիրուս կհայտնվի, որը սանձելն անհնար կլինի․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը երկրի վրա նոր վիրուսի առաջացում է կանխատեսում: Այդ մասին ԱՀԿ ղեկավարը հայտնել է «Մեծ քսանյակի» (G20) առողջապահության և ֆինանսների նախարարների հետ հանդիպման ընթացքում։

«Կենսաբանական տեսանկյունից անվիճելի է, որ երբևէ մեկ այլ վարակ կհայտնվի, որը մենք պարզապես ի վիճակի չենք լինի սանձել»,-հայտարարել է Գեբրեյսուսը։

Նա ընդգծել է, որ մարդկությունը պետք է դասեր քաղի կորոնավիրուսի ներկայիս համավարակից։ Նրա խոսքով՝ աշխարհը միայն այդ կերպ կարող է նախապատրաստվել հաջորդին։

tedros gebrayesus

Գեբրեյեսուսը նշել է, որ համաշխարհային հանրությանն անհրաժեշտ է «ուժեղացված» ԱՀԿ, նոր ֆինանսական մեխանիզմ՝ համավարակների դեմ պայքարն ապահովելու համար և առավել արդյունավետ կառավարում՝ առողջապահության ոլորտում սպառնալիքների դեմ պայքարի ֆինանսավորման խորհրդի ստեղծման և համավարակների դեմ պայքարի մասին համաձայնագրի ստորագրման տեսքով:

Այս հարցի վերաբերյալ որոշումը նախատեսվում է ընդունել Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հատուկ նստաշրջանում, որը նախատեսված է նոյեմբերին:

Կիսվել նյութով