Շոու-բիզնես

Երկու ամիս է մի կոպեկ չեմ աշխատել․ Նարեկ Բավեյան

Երկու ամիս է մի կոպեկ չեմ աշխատել․ Նարեկ Բավեյան

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնում է երգիչ Նարեկ Բավեյանը՝ անդրադառնալով՝ երկրում հայտարարված արտակարգ դրությանն ու տանը մեկուսանալուն։

«Մարզվում եմ, մարզասրահին փոխարինում են մեր բարձրահարկ շենքի աստիճանները, վերև-ներքև վազելով, այս պահին նաև գիրք եմ կարդում՝ «Կլառնետահարը», հոյակապ գիրք է, և ինչպես բոլորը՝ հետևում եմ օրվա իրադարձություններին»,-ընդգծում է երգիչը։

Անդրադառնալով օրավարձով աշխատողների խնդրին՝ Նարեկ Բավեյան հատուկ շեշտում է, որ այսօր օրավարձով բոլոր աշխատողները կանգնած են ֆինանսական լուրջ խնդիրների առջև։

«Ես օրինակ արդեն երկու ամիս է ոչ մի կոպեկ չեմ աշխատել, ու Աստված գիտի, թե այս ամենը ինչքան կտևի, անգամ բժիշկները չգիտեն, հուսանք, որ շուտ կանցնի»,-նշում է նա։

Երգչի դիտարկմամբ՝ նայելով, թե ամբողջ աշխարհում, առհասարակ զարգացած պետություններում ինչ է կատարվում, մեր կառավարությունը նրանց ոչնչով չի զիջում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Share