Մամուլ

Երկուշաբթի ժամը 18։00-ին, Արաբկիրի Պրահայի այգու մոտից կմեկնարկի ընդդիմության անհնազանդության երթը

Երկուշաբթի ժամը 18։00-ին, Արաբկիրի Պրահայի այգու մոտից կմեկնարկի ընդդիմության անհնազանդության երթը

Երկուշաբթի ժամը 18։00-ին Արաբկիրի Պրահայի այգու դիմացից սկսվելու է Հայրենիքի փրկության շարժման անհնազանդության երթը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին Հանրապետության հրապարակում անհնազանդության ակցիայի ավարտին ասաց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Սա տարբերվելու է մեր մյուս արժանապատվության ակցիաներից, որովհետև սա լինելու է անհնազանդության ակցիա։ Երկուշաբթի օրվանից ամեն օր առանց դադարի մայրաքաղաքում, հետո մարզերում, անգամ ամենահեռավոր գյուղերում լինելու են ակցիաներ։

ishkhan saghatelyan

Առանց շտապելու և առանց հապաղելու հասնելու ենք չարիքի կառավարության հեռացմանը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հայրենիքի փրկության շարժման» բազմամարդ հանրահավաքը, ինչից հետո քաղաքացիները տարբեր ուղղություններով անհնազանդության երթեր իրականացրին՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։

Կիսվել նյութով