Մամուլ

«Երկիրը դարձրել ենք մի մեծ աղբանոց, դրա համար էլ Հողը չներեց մեզ». Հակոբ Միկոյան

«Երկիրը դարձրել ենք մի մեծ աղբանոց, դրա համար էլ Հողը չներեց մեզ». Հակոբ Միկոյան

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

#Աղբային_պատերազմները շարունակվում են։

«Նստարանին նստած հետևում եմ միջին տարիքի մի տղամարդու գործողություններին, ով հեռախոսով լարված զրույցի մեջ է, զուգահեռ ծխում է։

Ծխեց վերջացրեց և ինչպես, որ կռահում էի ծխախոտի մնացորդը շպրտեց ծառի տակ։

Մոտեցա, առանց որևէ բառ ասելու կռացա, վերցրի վարկյաններ առաջ իր գցած աղբը, տվեցի իրեն, ու առանց բառ ասելու ձեռքով ցույց տվեցի մոտակա տաղավարի դիմաց դրված աղբամանի տեղը։

Տղամարդը առանց իր զրույցը ընդհատելու վերցրեց, ժեստ արեց, որ հասկացավ իր սխալը, ու քայլեց դեպի աղբամանը։

Հետ եկա նորից նստեցի նստարանին։

Շարունակում եմ նայել այդ տղամարդու ուղղությամբ։ Րոպեներ անց նրան է մոտենում մեկ ուրիշ տղամարդ։ Վառում են հերթական սիգարետը։

Ես էլ համբերատար սպասում եմ այս անգամ ինչ է անելու։ Այս անգամ ավելի վատ արարքի եմ ականատես լինում։

Ծխախոտը հանգցնում է ծառի վրա ու էլի շպրտում ծառի տակ։

bichok gcel getnin

Նորից եմ մոտենում ու էլի լուռ կռանում վերցնում աղբը։

-Արա ախպերս ներող կլինես։ (ու սկսում է պատմել զրուցակցին)

Երկրորդ անգամն է ընկերը գալիս է վերցնում։ Ծխում եմ սենց ներվային գցում։

Ես ինքս կողմնակից եմ մաքրությանը։ 10 տարի Գերմանիա եմ ապրել։

-Այնտեղ չէիր գցում չէ աղբը?? (ծիծաղում եմ)

-Էնտեղ շատ մաքուր է։

-Դե բա ինչն է խանգարում, մենք էլ մաքուր պահենք մեր #հողը։

Երկիրը դարձրել ենք մի մեծ աղբանոց, դրա համար էլ Հողը չներեց մեզ։

-Ճիշտ ես ասում ընկեր ջան։ Հազար անգամ ներող։

Ինձ մնում էր միայն լավ օր մաղթեմ զրուցակիրներիս։ Հույս ունենալով, որ այլևս չի աղտոտի Հայրենիքը։

Այսպես փոքր քայլերով, մեծ համբերությամբ, նվիրումով ու մեծ սիրով բոլորին բերելու ենք մաքուր միջավայր ստեղծելու գաղափարին։

Շատ կարևոր է, որ ատելությամբ չլինի այդ պրոցեսը»։

Կիսվել նյութով