Շոու-բիզնես

«Երկերեսանիության, ցինիզմի, տհասության ու խեղկատակության դասագրքային օրինակ․ Ախր սա ո՞նց կարող է զզվել ՀՀԿ-ից»․ Ավետիս Ավետիսյան

Հայ օգտատեր՝ Ավետիս Ավետիսյանը, Facebook-ի իր էջում Հայկ Մարությանի վերաբերյալ գրառում է կատարել․

«Երկերեսանիության, ցինիզմի, տհասության ու խեղկատակության դասագրքային օրինակ։

Ախր սա ո՞նց կարող է զզվել ՀՀԿ-ից, եթե շոուբիզնեսի գորշ զանգվածի ամբողջ «գործունեությունը» պետական քաղաքականության ամենակարևոր ուղղություններից էր, ու ինքն էլ էտ քաղաքականության ամենահավատարիմ զինվորներից էր։

Հենց էդ քաղաքականության շնորհիվ էին սա ու իր նմանները տուն պահում՝ մարդկանց ուղեղները լվանալով: Եթե չլիներ ՀՀԿ-ն, եթե ունենայինք պետական ու ազգային մշակութային քաղաքականություն, սրանց կարգին սերիալներն ու 32 ատամները կմտնեի՞ն մեր տուն, կլվանայի՞ն մարդկանց ուղեղները. երբե՛ք:

Մարդ ո՞նց կարող է զզվել իր հոգևոր հայրերից, չեմ հավատում․․․»

Կիսվել նյութով