Մամուլ

Երիտասարդ աղջիկը նետվել է Կիևյան կամրջից․ բժիշկները պայքարում են աղջկա կյանքի համար

Երիտասարդ աղջիկը նետվել է Կիևյան կամրջից։ Քիչ առաջ Հրազդանի կիրճից «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 24-ամյա մի աղջիկ։ Պարզվել է, որ նա ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, քանի որ նետվել է Կիևյան կամրջից։

Աղջիկը, ոչ թե ընկել է ասֆալտին, այլ ճանապարհի խոտածածկ զառիթափին։ Մարդիկ անմիջապես նկատել են և արագ օգնության են հասել՝ ահազանգելով 1-03։

Բժիշկները պայքարում են երիտասարդ աղջկա կյանքի համար․ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Կիսվել էջում