ՄամուլՏեսանյութ

Երթուղայինի դուռը ընկավ հենց ընթացքի ժամանակ. Տեսանյութ

Երթուղայինի դուռը ընկավ հենց ընթացքի ժամանակ։ Երևանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես եղավ, թե ինչպես էր 15 համար երթուղայինը երթևեկում առանց դռան։

Երթուղայինի ուղևորներից մեկի՝ դուռը բացելու ժամանակ այն ընկավ։ Սա կարող էր վատ ավարտ ունենար, բայց, բարեբախտաբար, ուղևորը տղամարդ էր ու կարողացավ կառավարել դուռն անկման պահին։ Պատկերացնում եք՝ եթե բուռը բացողը երեխա լիներ կամ կին, այս ամենն ինչով կավարտվեր։

Դուռը ընկավ, վարորդն ու ուղևորը փոխադարձ մեղադրանքներից հետո միասին դուռը տեղադրեցին երթուղայինի մեջ ու շարունակեցին ճանապարհը։ Ճանապարհի ողջ ընթացքում ուղևորներից մեկը բռնում էր դուռը, որպեսզի այն շուռ չգա։

Կիսվել նյութով