Մամուլ

Երեկ քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Երեկ քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման ժամանակ երեկ` մարտի 14-ին, քաղաքացիներից մեկին հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են։ Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երեկ մի տեսանյութ է շրջանառվել, որտեղ երևում է` ինչպես է ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն։

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ` ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն։ Արդյունքների մասին կտեղեկացվի քննության ավարտից հետո:

Այսօր ապամոնտաժման աշխատանքները վերսկսվել են, բայց իրավիճակը համեմատաբար խաղաղ է։

Կիսվել նյութով