Մամուլ

Երեկ Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ԼԳԲՏ դրոշ է ծածանել

Երեկ Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ԼԳԲՏ դրոշ է ծածանել

Այս մասին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտնում է

«Մայիսի 17-ին Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը ծածանում է ծիածանագույն դրոշը՝ ի նշանավորումն Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա՝ #IDAHOBIT-ի։

IDAHOBIT2020-ի թեման է «Կոտրելով լռությունը»։ Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր աշխատանքների առանցքային նպատակներից է հասարակության բոլոր անդամների հավասարության, նրանց նկատմամբ հանդուրժողականության և հակախտրականության խթանումը։

Ամենաուժեղը, ամենաապահովն ու ամենաբարեկեցիկն այն հասարակություններն են, որոնց բոլոր անդամները կարող են ապրել ազատ, առանց բռնության կամ խտրականության վախի, և որոնց բոլոր քաղաքացիները, ներառյալ՝ ԼԳԲՏ անձինք, կարող են լինել հասարակության լիարժեք և ակտիվ անդամներ։

Բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություններ», – նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվել էջում