ՄամուլՏեսանյութ

Երեկ երեկոյան մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն (Տեսանյութ)

Երեկ երեկոյան մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն (Տեսանյութ)

Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով օրվա ամփոփումը։

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ Շեխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից այլ գյուղերում մարտերը շարունակվում են:

տանկեր

«Այո, հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ: Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, հայ զինվորի խելքին, հմտությանը, տոկունությանը:

Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ նույնիսկ եթե ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին, և սա կրկնվում է գրեթե ամեն օր», – հայտարարեց Հովհաննիսյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով