Մամուլ

Երեկվա դրությամբ կորոնավիրուսից մահվան դեպք չենք ունեցել

Երեկվա դրությամբ կորոնավիրուսից մահվան դեպք չենք ունեցել

Ապրիլի 19-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 43 նոր դեպք։

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Ունենք 22 առողջացածներ և 841 բացասական թեստի արդյունքներ։ Ընդհանուր դրությամբ արդեն հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1291 դեպք, որոնցից 545-ն` առողջացած, 20-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 726 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 12.680 թեստավորում:

Կիսվել նյութով