Մամուլ

«Երեխեքը վազելով գալիս ասում են՝ մամա՜, կրակոց է»․ Կութի բնակիչ

«Երեխեքը վազելով գալիս ասում են՝ մամա՜, կրակոց է»․ Կութի բնակիչ

«Միշտ առավոտ-իրիկուն կրակում են, բայց էս գիշերը հանգիստ է եղել, առավոտ 12։30-ին մի անգամ օդ են կրակել, ու վերջ»,- այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչը։

Երիտասարդ կինն ասաց, որ ինչքան էլ թշնամին կրակի, չեն պատրաստվում լքել գյուղը, քանի որ այն եղել է ու պետք է մնա հայկական, պարզապես երեխաների համար է անհանգստանում։ Պատմեց, որ երբ երեկ Սոթքից մինչև Վերին Շորժա փոխհրաձգություն էր ընթանում, երեխաները վախեցել էին․

kut

«Ի՞նչ անենք, ո՞ւր գնանք, մենք մեր տնից որտե՞ղ գնանք․․․ Արդեն սովորել ենք, սեպտեմբերի 27-ից համակերպվել, ապրում ենք։ Երեխեքն են մի քիչ վախենում կրակոցներից, վազելով գալիս ասում են՝ մամա՜, կրակոց է, տատի՜, կրակոց է, մենք էլ նենց ենք անում, որ երեխեքը չլարվեն, չվախենան, փոքր են»։

Կութի բնակիչներից 69-ամյա մի կին էլ մեզ հետ զրույցում ասաց, որ 30 տարի Կութում է ապրում և չի հիշում գեթ մեկ դեպք, որ թշնամին եկած և իրենց գյուղի վերևում նստած լիներ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով