Մամուլ

Երեխայի նկատմամբ բռնություն գործադրած կինը հայտնաբերվել է. նա այս պահին ոստիկանությունում է

Երեխայի նկատմամբ բռնություն գործադրած կինը հայտնաբերվել է. նա այս պահին ոստիկանությունում է

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա:

ՀՀ Ներքին գործերի փոխնախարար Արփի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի’ գործընկերներ, քաղաքացիներ,

Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա, տեղեկացնում եմ, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ՆԳՆ Ոստիկանությունում է:

Պաշտոնական խողովակներով կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն:

Միաժամանակ, հորդորում եմ չտարածել տեսանյութը՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը»։

Կիսվել էջում