Ժամանց

Երեխայի դաստիարակության 15 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից

Երեխայի դաստիարակության 15 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից: Իտալացի մեծանուն մանկավաժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է ( Ջ. Դյուին, Գ. Կերշենշտեյները, Ա. Մակարենկոն) , ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում:

Մոնտեսորին ստեղծել է մի մեթոդ, որի հիմնական սկզբունքն է`օգնիր ինձ գործել ինքնուրույն:

Ձեզ ենք ներկայացնում նրա կողմից ծնողների համար մշակված 15 պատվիրանները՝

1. Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:

2. Եթե երեխային հաճախ քննադատում են, նա սովորում է դատապարտել:

3. Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:

4. Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:

5. Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:

6. Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ է լինում:

7. Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:

8. Եթե երեխային հաճախ են անարգում, նա սովորում է մեղավոր զգալ:

9. Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, խրախուսում, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:

10. Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:

11. Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:

12. Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:

13. Երեխայի մասին վատ մի խոսեք ոչ նրա ներկայությամբ, ոչ առանց նրա:

14. Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:

15. Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:

Կիսվել էջում