ՄամուլՏեսանյութ

«Երդվում եմ իմ աղջկանով»․ ԱԱԾ կադրերում երևում է Նաիրա Զոհրաբյանի գրությունը

«Երդվում եմ իմ աղջկանով»․ ԱԱԾ կադրերում երևում է Նաիրա Զոհրաբյանի գրությունը

ԱԱԾ-ը հրապարակել է հունիսի 14-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկության տեսանյութի կադրերը։

Տեսանյութում երևում է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրությունը, որով հավատարմություն է հայտնում Գագիկ Ծառուկյանին։

naira zohrabyan grutyun

«Ծառուկյանին խոստանում և վստահեցնում եմ, որ երբևէ չեմ անելու հայտարարություններ, որոնք նախապես չեմ քննարկել ու համաձայնեցրել Ծառուկյանի հետ։

Ես երաշխավորում ու երդվում եմ իմ միակ ամենամեծ սրբությամբ՝ իմ աղջկանով, որ այլևս էմոցիոնալ առճակատման տանող և լարվածություն առաջացնող հայտարարություններ չեմ անելու։

Սա իմ պատվի հարցն է, որը ես որպես քաղաքական գործիչ, կին և մայր խոստանում եմ Գագիկ Ծառուկյանին և կրում պատասխանատվություն․․․»,- գրված է փաստաթղթի մեջ։

Տեսանյութը ստորև

Share