Շոու-բիզնես

Երգիչ Մգեր Արմենիան կոչով դիմել է Ռոբերտ Քոչարյանին՝ խնդրելով զանգահարել Վլադիմիր Պուտինին

Երգիչ Մգեր Արմենիան կոչով դիմել է Ռոբերտ Քոչարյանին՝ խնդրելով զանգահարել Վլադիմիր Պուտինին

Երգիչ Մգեր Արմենիան գրում է․ «Հարգելի Նախագահ Ռոբերտ Սեդրակի ՔոչարյանԽնդրում եմ Ձեզ զանգահարեք եւ գանգատվեք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ձեր ընկերոջը։ Դուք ընկերներ եք։

Ընկերները աղետի ժամանակ չենք լքում։ Դուք կարող եք լուծել այս հարցը, քանի որ իմ երկրի ղեկավարությունը չի կարող լուծել այս հարցը, չի կարող դադարեցնել պատերազմը, իսկ սա իսկական պատերազմ է, եւ իրական, ես ամեն բան տեսել եմ իմ աչքերով, ես եղել եմ Ստեփանակերտում։ Դա սարսափելի է։ Մեր սպանված զինվորները եւ խաղաղ բնակիչները վիրավորները եւ տառապալից ընտանիքներ։

Ամեն ինչ հնարավոր չէ նկարագրել, թե ինչ տեսա իմ աչքերով։ Թուրքիան եւ Ադրբեջանը հարձակվել են Հայաստանի եւ Արցախի վրա։ Նրանք ցանկանում են թալանել մեր հողերը։

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը անվանում է Ալիեւին գրագետ եւ կառուցողական նախագահ, ֆաշիստ նախագահ Ալիեւն ու նրա ֆաշիստ ընկեր Էրդողանը սպանում են իմ հայրենակիցներին։ Խնդրում եմ Ձեզ զանգահարեցեք Վլադիմիր Վլադիմիրովիչին։

Այս պատերազմը կարող է դադարեցնել միայն Ռուսդաստանը։ Հարգանքներով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացի, Հայաստանի վաստակավոր արտիստ Մգեր Արմենիա»։

Կիսվել նյութով