Շոու-բիզնես

Երգիչ Անդին անվանական աստղ ստացավ Հոլիվուդի փառքի ճեմուղում

Երգիչ Անդի Մադաթյանը հունվարի 17-ին անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում՝ շոու-բիզնեսում 40-ամյա գործունեության առիթով:

63-ամյա միջազգային ճանաչում ունեցող փոփ երգիչն, աստղ ստանալով Հոլիվուդի փառքի ծառուղում՝ դարձավ Պարսկաստանի առաջին արվեստագետը, ում անունը նշված է ծառուղում։

Հիշեցնենք՝ Անդին բնակություն է հաստատել Լոս Անջելեսում 1970 թվականին, սկսել է կիթառ նվագել գիշերային ակումբներում։ Իր երգչի ճանապարհը սկսվել է 1980-ական թվականներից՝ հանդես գալով Անդի և Քուրոս դուետով։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել նյութով