ՄամուլՏեսանյութ

Երբ կավարտվի կրկեսի շենքի շինարարությունը և ինչպիսի է այն ներսից (Տեսանյութ)

Երբ կավարտվի կրկեսի շենքի շինարարությունը և ինչպիսի է այն ներսից (Տեսանյութ)

«Լուրեր»-ը ռեպորտաժ է պատրաստել Կրկեսի շենքում իրականացվող շինաշխատանքների վերաբերյալ. նշվում է, որ շինարարության վերջնաժամկետը կարող է տեղափոխվել ընթացիկ տարվա դեկտեմբեր:

Հայաստանում մի ամբողջ սերունդ երևանյան կրկեսի ներկայացումները դիտելու հնարավորությունից զրկված մեծացավ: 18 տարի առաջ Կրկեսի հայտնի շենքն օտարվեց, որ տեղում նորը կառուցվի:

Մասնավորը խոստանում էր միլիոնավոր ներդրումներ, ժամանակակից լուծումներ ու աշխատատեղեր մասնագետներին:

Բայց ինչ-որ բան այն չգնաց: 2012 հին շենքը նորի կառուցման համար պայթեցվեց: Տեղում հիմա արտաքինից բարեկարգ մի շենք է, ներսում՝ դատարկ, կիսակառույց պատեր:

Պետությունն ի դեպ, պայմանագրի խախտման դեպքում դատարան դիմելու և օտարված պետական գույքը հետ պահանջելու իրավունք ունի:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով