ՄամուլՏեսանյութ

Երբ ինքնաթիռը օդ բարձրացավ, Հայկոն ասաց՝ հորս արև, հանգավ․ Արամեի հուշերը՝ Հայկոյի մասին (Տեսանյութ)

Երբ ինքնաթիռը օդ բարձրացավ, Հայկոն ասաց՝ հորս արև, հանգավ․ Արամեյի հուշերը՝ Հայկոյի մասին (Տեսանյութ)

Երևանում՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ երաժիշտ Հայկոյի հոգեհանգստի արարողութունը։ 

«Հայկոն մի քիչ մեզ բարիացրեց, մեկս մյուսի հանդեպ», – այս մասին եկեղեցու բակում հավաքված լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Արամեն։ Արամեն հուշեր պատմեր սիրված երգիչ Հայկոյից։

kondi

«Ես հիշում եմ, որ մի օր մենք մեկնում էինք Պարսկաստան համերգի, և ես ինքնաթիռից շատ եմ վախենում, ինքը՝ նստեց իմ կողքին ու խաղ էր խաղում։

Ասում էի՝ Հայկո լավ էլի, միթե չես վախենում, մի քիչ վախ չկա մեջդ, ասում էր՝ չէ չէ թուլացի ինչ պիտի լինի նորմալա։ Երբ ինքնաթիռը վեր բարձրացավ և տարօրինակ ձայն եկավ, ինքը պտտվեց ինձ ու ասաց՝ հորս արև, հանգավ», պատմում է Արամեն։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով