Աշխարհ

Երբ գազի գինը երկու-երեք անգամ ավելի ցածր էր, ոչ ոք չէր խոսում․ Լավրովը կշտամբեց Հայաստանին ու Բելառուսին գազի գինը հիշելու համար

Երբ գազի գինը երկու-երեք անգամ ավելի ցածր էր, ոչ ոք չէր խոսում․ Լավրովը կշտամբեց Հայաստանին ու Բելառուսին գազի գինը հիշելու համար

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նաեւ անդրադարձել է Հայաստանին եւ Բելառուսին մատակարարվող ռուսական գազի գնի հարցին՝ Գորչակովի հիմնադրամի կողմից կազմակերպված օնլայն քննարկման ժամանակ։

Լավրովը՝ պատասխանել է այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի իջեցնում գազի գինը ԵԱՏՄ անդամ երկրների համար, ինչպես դա արել էր միության կազմի մեջ չմտնող որոշ այլ երկրների համար:

Լավրովը պատասխանել է, որ ավելի վաղ Մոսկվան ստացել է առաջարկություններ գազի գնի նվազեցման մասին:

«Ես վստահ եմ, որ դիմումները դիտարկելու ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում եղել են ինչպես մեր Բելառուսի, այնպես էլ Հայաստանի գործընկերներից, մեր դաշնակցային հարաբերություններն, իհարկե, ուշադրության են արժանանում: Ամեն դեպում ճիշտ չէ հիշել այդ մասին, երբ իրավիճակը դառնում է ճիշտ հակառակ այն իրավիճակին, որը կար 3-4 տարի առաջ։

Երբ գազի գինը Հայաստանի եւ Բելառուսի համար երկու-երեք անգամ ավելի ցածր էր, քան շուկայականը, դա ընկալվում էր որպես իրողություն եւ ոչ ոք չէր ասում, որ դա քաղաքականություն է»,- ասել է Լավրովը

Կիսվել էջում