Մամուլ

Երբեք չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ. Սամվել Կարապետյան

Երբեք չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ. Սամվել Կարապետյան

Sputnik Արմենիան գրում է․ Ռոբերտ Քոչարյան ասելով`մենք պետք է հասկանանք, թե ում մասին է խոսքը։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտարարեց «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նպատակ ուներ նա՝ 2020 թվականին գրավ տրամադրելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար։

«Ռոբերտ Քոչարյան ասելով`մենք պետք է հասկանանք, թե ում մասին է խոսքը։ Ռոբերտ Քոչարյանը եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը և ամենակարևորը` Հայաստանի հաղթանակի կերտողներից մեկը, հետևաբար երբ նման հնարավորություն կար, ես անպայման պետք է մասնակցեի։

samvel karapetyan

Ու ընդհանրապես՝ ոչ մի անգամ չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ։ Դրա համար էլ այդպիսի խնդիրներ չունեի»,-ասել է նա։

Կարապետյանը նաև նշել է, որ այդ քայլից հետո իշխանությունների կողմից որևէ արձագանք չի եղել, ու դա չի ազդել նրանց հետ ունեցած հարաբերությունների վրա։

Կիսվել էջում