Մամուլ

Երասխի հայկական դիրքերում կրկին կրակոցներ են

Երասխի հայկական դիրքերում կրկին կրակոցներ են

Հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ հայկական կողմում տուժածներ չկան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 11:45-ի սահմաններում Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, կրակոցների հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Կիսվել էջում