Մամուլ

«Երազ» այգում դժբախտ պատահարի հետևանքով մահացածը զիփլայնի տնօրենն էր

«Երազ» այգում դժբախտ պատահարի հետևանքով մահացածը զիփլայնի տնօրենն էր

Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ» այգում երեկ դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով քաղաքացի է մահացել՝ ընկնելով մեծ բարձրությունից: Երեկ տարբեր տեղեկություններ շրջանառվեցին դեպքի մասին:

qaxaqaci ynknel

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մահացածն իրականում զիփլայնի տնօրենն է եղել եւ մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով: Այս մասին լրագրողներին հայտնել է նաեւ մահացածի քույրը:

Հիշեցնենք, որ երեկ այդ դեպքից հետո տղամարդը պատահարից հետո հոսպիտալացվել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ, սակայն, գիտակցության չգալով մահացել է:

Կիսվել էջում