Շոու-բիզնես

«Եվրատեսիլ 2019»-ում հաղթեց Հոլանդիայի ներկայացուցիչ Դանքան Լոուրենսը

«Եվրատեսիլ 2019»-ում հաղթեց Հոլանդիայի ներկայացուցիչ Դանքան Լոուրենսը։

Ժյուրիի քվեարկությամբ եռյակը հետևյալն էր` առաջին տեղ` Շվեդիա, երկրորդ տեղ` Հյուսիսային Մակեդոնիա, երրորդ տեղ` Նիդերլանդներ։ Հեռուստադիտողների քվեարկությունը, սակայն, ամեն ինչ փոխեց։ Լսարանը Հյուսիսային Մակեդոնիային տվեց 58, Շվեդիային` 193, Նիդերլանդներին` 263 միավոր։

Ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում առաջին տեղում Նիդերլանդներն է, երկրորդ տեղում` Իտալիան, երրորդ տեղում` Ռուսաստանը։

«Թույլ տուր քեզ երազել» կարգախոսով անցկացվող մրցույթի եզրափակչում 41 երկրից 26-ն են։

Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը կիսաեզրափակչում դուրս մնաց պայքարից։

Կիսվել էջում