Շոու-բիզնեսՏեսանյութ

«Եվրատեսիլ 2018»-ում հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Նետան․ Տեսանյութ

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած «Եվրատեսիլ 2018»-ում պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության և  հեռուստադիտողների քվեարկության շնորհիվ 529 միավոր հավագելով Իսրայելի ներկայացուցիչ Նետան դարձավ հաղթող:

Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրին իր 12 միավորը տվեց Շվեդիային,10 միավորը՝ Մոլդովային, 8 միավորը՝ Իսրայելին, 7 միավորը՝ Կիպրոսին, 6 միավորը՝ Չեխիային, 5 միավորը՝ Գերմանիային, 4 միավորը՝ Ֆրանսիային, 3 միավորը՝ Հոլանդիային, 2 միավոր՝ը Ավստրալիային, 1 միավորը՝ Ավստրիային:

«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ներկայացնում էր երգիչ Սևակ Խանաղյանը: Նա իր «Քամի» երգով ելույթ ունեցավ մայիսի 8-ին կայացած առաջին կիսաեզրափակչում և չկարողացավ անցնել հաջորդ՝ եզրափակիչ փուլ:

Կիսվել նյութով