Մամուլ

Եվս մի քանի պատգամավորի մոտ կորոնավիրուսով է հաստատվել․ Լիլիթ Մակունց

Եվս մի քանի պատգամավորի մոտ կորոնավիրուսով է հաստատվել․ Լիլիթ Մակունց

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ես երեկ ասացի, որ այդ պահի դրությամբ իմ ունեցած տեղեկատվությամբ մեկ պատգամավորի մոտ է հաստատվել կորոնավիրուսը, մյուսների թեստի արդյունքները պետք է ստանայինք։

Եվս մի քանի պատգամավորի մոտ հաստատվել է, բայց նրանց անունները չեմ կարող հրապարակել։ Այսինքն՝ մեկից բացի ևս 3-ի մոտ հաստատվել է»,– ասաց Մակունցը։

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցությունից կորոնավիրուսով են վարակվել նաև Հակոբ Սիմիդյանը, Մխիթար Հայրապետյանը, Արեն Մկրտչյանը, Հայկ Սարգսյանը։ Նշենք, որ այսօրվա արտահերթ նիստին այս պատգամավորները չեն մասնակցում։

Կիսվել նյութով