Շոու-բիզնես

Շնորհակալ եմ Աստծուն՝ քեզ մեզ պարգևելու համար. Եվա Զոհրաբյանը հրապարակել է դստեր լուսանկարները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

«Աղջկաս 1 տարեկանն է։ 

Անցավ մեկ տարի, ու այդ մեկ տարվա ընթացքում դու դարձար մեր կյանքի լույսը, մեր սիրո ամենագեղեցիկ արտացոլումը։

Հիշողությանս մեջ հավերժ կանգ է առել ապրիլի 23-ը։ Հիշում եմ ամեն պահը, Ինչքան արագ անցան այս ամիսները…թվում է երեկ էր, երբ առաջին անգամ քեզ տեսա, գրկեցի ու սիրեցի։ Վայելել եմ ամեն մի ակնթարթը, ամեն մի պահը քեզ հետ։

Շատ ենք սիրում քեզ, մեր արև, մեր լույս:

Շնորհակալ եմ Աստծուն՝ քեզ մեզ պարգևելու համար։ Մեր Արիա»,- ինստագրամյան իր էջում գրել է դերասանուհի Եվա Զոհրաբյանն ու հրապարակել դստեր լուսանկարները: 

Լուսանկարները՝ ստորև․

eva erexa 1
eva erexa 2
eva erexa 3
eva erexa 4
eva erexa 5
Կիսվեք ձեր էջում