Աշխարհ

«Ես քեզ խորհուրդ չեմ տա մրցել Պուտինի հետ»․ Քադիրովը՝ Իլոն Մասկին

«Ես քեզ խորհուրդ չեմ տա մրցել Պուտինի հետ»․ Քադիրովը՝ Իլոն Մասկին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Իլոն Մասկին խորհուրդ է տվել չմրցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև հրավիրել է ամերիկացի միլիարդատիրոջը վերապատրաստում անցնել Չեչնիայում։

«Իլոն Մասկ, ես քեզ խորհուրդ չեմ տա մրցել Պուտինի հետ։ Քաշային կատեգորիաները շատ տարբեր են։

Եվ հարցն անգամ մարտարվեստի կամ, օրինակ, ձյուդոյի մասին չէ։ Ինչպե՞ս ես դա պատկերացնում, դու ռինգի կարմիր անկյունում ես՝ գործարար և թվիթերյան բլոգեր:

Պուտինը կապույտում է՝ համաշխարհային քաղաքական գործիչ, ստրատեգ, Արևմուտքի և ԱՄՆ-ի որոտն ու կայծակը:

musk putin

Վլադիմիր Վլադիմիրովիչը սպորտային տեսք չի ունենա, երբ հաղթի ավելի թույլ հակառակորդին»,- գրել է Քադիրովը Telegram-ում:

Նա նաև խորհուրդ է տվել Մասկին գալ ու մարզվել Չեչնիայում, որպեսզի «նրբիկ Իլոնից» վերածվի «բրուտալ Իլոնի»: Վերջում, որպես հեգնանք, Քադիրովը Մասքին դիմել է «Իլոնա, ավելի ճիշտ, Իլոն» ձևակերպմամբ:

Կիսվել նյութով