Մամուլ

Ես փախնող չեմ, որ երկրից դուրս գալ ուզեի, ոչ մի ոստիկան ինձ չէր կարող գտնել․ Վլադիմիր Գասպարյան

Ես փախնող չեմ, որ երկրից դուրս գալ ուզեի, ոչ մի ոստիկան ինձ չէր կարող գտնել․ Վլադիմիր Գասպարյան

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ փողերի լվացման մեղադրանքով գործի քննությունը։

Դատական նիստում քննարկվել է Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ երկրից բացակայության արգելքը նույնը թողելու կամ վերացնելու հարցը։

Պաշտպանական կողմը միջնորդել է վերացնել խափանման միջոցը՝ նշելով, որ Վլադիմիր Գասպարյանը նախաքննությանն ողջ ընթացքում փախուստի չի դիմել, գտնվել է իրավապահների տեսադաշտում։

«Ես նույնիսկ մարտի դաշտում չեմ փախել, ուր մնաց քննությունից փախնեմ։ Հետո ես փախնող չեմ, փախնողին բռնող եմ եղել։

Եթե ես ուզենայի այս երկրից դուրս գալ, ոչ մի ոստիկան ինձ չէր կարող գտնել»,- իր խոսքում նշել է Վլադիմիր Գասպարյանը։

Հավելենք, որ դատարանը խափանման միջոցը թողել է անփոփոխ։

Կիսվել էջում