ՄամուլՏեսանյութ

Ես պիտի աղաչեմ, որպես հայ մայր, կին, քաղաքացի, որ նա հեռանա. Հասմիկ Պապյան

Ես պիտի աղաչեմ, որպես հայ մայր, կին, քաղաքացի, որ նա հեռանա. Հասմիկ Պապյան

«Պատերազմի դաժան հարվածները մեզ պիտի սթափեցնեին, հիմնականում կառավարությանը, և պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկվեին այս վիճակից դուրս գալու համար։ Ցավոք սրտի, ես դա չեմ տեսնում»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է աշխարհահռչակ օպերային երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:

Ըստ նրա՝ հետպատերազմական Հայաստանում իրական, իրատեսական գրեթե ոչինչ չի արվում և տարբեր բողոքի ակցիաները ոչ մի արդյունք չեն տա. «Սա հարցի լուծման ձև չէ։ Իհարկե, պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և պարտության խորհրդանիշը, պարտության սիմվոլը պիտի հեռանա, որպեսզի մենք սկսենք նոր էջից»,- ասել է Պապյանը:

Հասմիկ Պապյան

Հարցին, թե այսինքն՝ Փաշինյանը արտահերթ ընտրություններում չպիտի՞ առաջադրի իր թեկնածությունը, Պապյանը պատասխանել է. «Այո։ Ես պիտի խնդրեմ, աղաչեմ՝ որպես հայ մայր, կին, երգչուհի, քաղաքացի, որ նա հեռանա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել էջում