Մամուլ

«Ես չեմ տեսել Օնիկ Գասպարյանին. կատարում եմ ԺՊ-ի պարտականությունները». Ստեփան Գալստյան

«Ես չեմ տեսել Օնիկ Գասպարյանին. կատարում եմ ԺՊ-ի պարտականությունները». Ստեփան Գալստյան

Hraparak.am-ը գրում է․ Օնիկ Գասպարյանի՝ Գլխավոր շտաբի պետ լինել-չլինելու հարցը շարունակում է օդում կախված մնալ։ Մինչեւ այսօր տարբեր մեկնաբանություններ կան նրա ազատման հետ կապված։ 

Բանն այն է, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ է ընդունել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցը, եւ Վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածը տվյալ դեպքում հստակ սահմանում է, որ եթե վիճարկման հայց է ներկայացվել վարչական ակտի դեմ, եւ դատարանը վարույթ է ընդունել, ապա օրենքի ուժով այդ ակտի կատարումը կասեցվում է մինչեւ վերջնական դատական ակտ կլինի այդ գործով: Ստացվում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է վերադառնա աշխատանքի։

Մինչդեռ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։

Դատարանում Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը պնդում է՝ իր վստահորդն արդեն երկու օր է՝ գնում է աշխատանքի․ «Երեկ էլ, այսօր էլ Օնիկ Գասպարյանը գնացել է աշխատանքի, իսկ ԺՊ-ն աշխատում է մինչեւ Գենշտաբի պետի բացակայությունը։ Եթե կա Գլխավոր շտաբի պետ, ԺՊ այլեւս չկա։ Ստեփան Գալստյանն իհարկե ԺՊ չէ, ԺՊ լինում են այն  դեպքում, երբ չկա ղեկավարը։ Ո՞նց է՝ նախարարը չկա, տեղակալը ԺՊ է լինում, որ պահից նախարարը եկավ՝ ԺՊ էլ չկա»։

onik gasparyan shtabi pet

Հակասությունն այստեղ է՝ ԺՊ նշանակված Ստեփան Գալստյանը մեզ հայտնում է, որ ինքը կատարում է պետի պարտականությունները. «Գիտեք ինչ կա, ճիշտ կլինի մի խառնեք սեւը սպիտակի, սպիտակը սեւի հետ, հանգիստ թողեք ծառայենք, մենք ուրիշ խնդիրներ ունենք։ Ես իմ պարտականությունները կատարում եմ, հրաման տեսե՞լ եք, որ ինձ հանել են, որ չեք տեսել, հանգիստ մնացեք։ Ես ասում եմ՝ կատարում եմ իմ պարտականությունները ԺՊ-ի»։

Հարցին, թե Օնիկ Գասպարյանը երբ գալիս է աշխատանքի ինչո՞վ է զբավում է, գեներալ-լեյտենանտը պատասխանեց․ «Ես չեմ տեսել,  դու ինձ ասում ես, ես ասում եմ՝ չեմ տեսել։ Ես ստեղ նստած, իմ գործը կատարում եմ, ժողովի եմ, առավոտից էլ ջուր չեմ խմել։ Տված է չէ՞, որ ժամանակավոր պաշտոնակատար ես եմ, դրանից հետո ուրիշ հրաման տեսե՞լ եք»։

Արձագանքին, թե դատարանի որոշումն ենք տեսել, նա պատասխանեց․ «Այդ դատարանի որոշումը… երբ կլինի պաշտոնական թուղթ, երբ անհասկանալի բան կլինի, էդ վախտ ես կպատասխանեմ»։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում

Կիսվել նյութով